Հուլիսի 23-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, 76-ամյա Վ. Սողոյանը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիիշ բեռնատարին, ապա՝ առաջ ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, նորից առաջ ընթացել և բախվել 2 «Օպել»-ի։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ «ԶԻԼ»-ը պատկանում է Սևանի ճանշինին, և ճանշինի աշխատակիցները գործ անելիս են եղել, երբ «Մերսդես»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա՝ վրաերթի ենթարկել ճանշինի աշխատակցին ու առաջ ընթանալով՝ բախվել «Օպել»-ներին։
«Մերսեդես»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Բաց մի թողեք
18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ Լուսանկար
«Առինջ մոլ»-ի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen»-ը․ Լուսանկար
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ն, վիրավnր կա․ Լուսանկար