08/09/2024

Արտակարգ դեպք՝ Սևանում. 3 տարեկան երեխան 3-րդ հարկից ընկել է, մայրն իրեն նետել է հետևից

Արտակարգ դեպք է տեղի ունեցել երեկ Սևան քաղաքում:

Սևանի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից 3 տարեկան երեխան անզգուշության հետևանքով երեկ ընկել է 2-րդ հարկի պատշգամբ, իսկ մայրն իրեն նետել է ետևից, որ երեխային փրկի:

Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են «Սևան» ԲԿ, ապա՝ Երևան: Երեխայի մայրը, մեր տեղեկություններով, լուրջ վնասվածքներ չունի: