ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, ինչպես մեջբերում է Politico-ն։
«Թրամփն ավելի վաղ համաձայնել էր դրան։ Հիմա նա հակադարձել է: Ես պատրաստ եմ գնալ բանավեճի»,- լրագրողներին ասել է Հարիսը:
Ավելի ուշ նա «X»-ի միկրոբլոգում գրել է, որ Թրամփը համաձայնել է հեռուստաբանավեճին ու նշել օրը՝ սեպտեմբերի 10-ը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Քամալա Հարիսի բանավեճի մանրամասները չեն կարող վերջնական տեսքի բերել, քանի դեռ դեմոկրատները պաշտոնապես չեն առաջադրել իրենց թեկնածուին։ Հանրապետականի խոսնակ Սթիվեն Չունգն ասել է.
«Հաշվի առնելով Դեմոկրատական կուսակցության շուրջ շարունակվող քաղաքական քաոսը, համընդհանուր ընտրությունների բանավեճերի մանրամասները չեն կարող վերջնականացվել, քանի դեռ դեմոկրատները պաշտոնապես չեն որոշել իրենց թեկնածուին», – գրել է նա «X»-ում:
Հարրիսը պատասխանել է Չունգին. «Ի՞նչ է պատահել «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ» բանավեճի պատրաստակամության հայտարարություններին:
Թրամփը և նախագահ Ջո Բայդենը մայիսին պայմանավորվել էին բանավիճել հունիսի 27-ին CNN-ով, իսկ սեպտեմբերի 10-ին՝ ABC հեռուստաալիքով: Հունիսյան բանավեճը Բայդենի համար ավարտվել էր անհաջողությամբ, որից հետո դեմոկրատներն ու դոնորները սկսել էին պնդել, որ նա դուրս գա ընտրապայքարից:
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց, որ դուրս է գալիս ընտրապայքարից։
Նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահ և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ պայքարում նա աջակցելու է Հարրիսին՝ որպես դեմոկրատների միասնական թեկնածուի։
Մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը՝ Թրամփը նրան անվանել է ԱՄՆ պատմության ամենավատ նախագահը և կարծիք հայտնել, որ իր համար շատ ավելի հեշտ կլինի հաղթել Հարրիսին, քան երկրի ներկայիս ղեկավարին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Դեմոկրատական կուսակցության համագումարը, որին կուսակցությունը կհաստատի Հարրիսի թեկնածությունը, տեղի կունենա օգոստոսին։
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին