Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով։
«Հրապարակ» թերթը գրել է․ Հանձնարարվել է ՔՊ-ական համայնքապետերին՝ մեծ շուքով նշել իրենց համայնքների տոնը, մարդկանց ուրախացնել: Անցած շաբաթ Թալինում Տավրոս Սափեյանն է մեծ տոնախմբություն կազմակերպել:
«Է՛լ ուլ, է՛լ ոչխար, է՛լ խոզ, ինչ ասես՝ չէին մորթել․ ստամոքսի խանգարում ստացանք»,- կատակեց ՔՊ-ականը։ Խնջույքին մասնակցել են տեղի բնակիչները, կուսակցությունից ներկայացուցիչներ, պատգամավորներ: Բացօթյա միջոցառումից հետո էլ Սափեյանը տեղի ռեստորաններից մեկում է խնջույքը շարունակել:
Այս շաբաթ էլ Հրազդանի օրն են նշելու․ համայնքապետ Սեւակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, ասում են, ոչ պակաս ճոխ պատրաստություն է տեսել եւ պատրաստվում է մեծ շուքով նշել քաղաքի 63-րդ տարեդարձը։






Բաց մի թողեք
21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչը էլ ընթացք չի տալիս գործին. Լուսանկար
Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. Լուսանկար
Հոգեւորականների եւ նրանց ընտանիքի անդամների իրերը «պատանդ են պահվում»