Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար, հայտնել է կառույցի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 1-ից գործարկվում է Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային ծառայություններից մեկը։
Գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:


Բաց մի թողեք
Փաշինյան շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ. Լուսանկար
Խառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Նիկել Փաշինյան․ Լուսանկար
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար հանրապետությունում կգործի 14 գրասենյակ․ Տեսանյութ