Քիչ առաջ Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքը մասամբ փլվել է:
Մանրամասներ այս պահին չի հաղորդվում: Տեսանյութը հրապարակել է բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը։
Ականատեսերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ Փրկարար ծառայությունն արագ արձագանքել է:
Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ըստ նախնական տվյալների՝ վնասվել է շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ։
ՆԳՆ Փրկարար ծառայողները սահմանազատել են տարածքը։
Նշենք՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից: Ֆիլմի նկարահանելուց հետո այդ պատշգամբին գյումրեցիները այլ անուն ու հասցե են տվել՝՝ «Վառեմ-մարեմի բալկոնը»։ Տարիներ շարունակ այս շենքը դարձել էր Գյումրիի սիրված զբոսաշրջային վայրերից մեկը։
Բաց մի թողեք
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
Սրբազան Պայքարի աջակիցները նոր պաստառներ են փակցրել Երևանի փողոցներում». Լուսանկարներ
Քոչարյանը դատի է տվել Սիմոնյանին