Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագրին։
Նա հայտարարել է, թե առաջին ու ամենապարզ խնդիրը բնակիչների բնակարանային պայմանների խնդիրն է։
«Երկրորդը ավելի քան 200 հա անտառպուրակի կառուցման խնդիրն է, երրորդը՝ նոր կոյուղու ցանցի կառուցման խնդիրն է՝ մինչև Երևանյան լիճ, և չորրորդը բուն Երևանյան լճի առափնյա ամբողջ հատվածի, լճի խնդիրների վերացման հարցն է։
Այսինքն՝ այս չորս խնդիրները եթե Նորագյուղ թաղամասի կառուցման պրոցեսում, ցանկալի է՝ սկզբի փուլերում, կարողանանք լուծել, կարծում եմ՝ մեծ հաջողություն կլինի»,-նշեց նա։
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 23-ի աստղագուշակ. Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա
Ծնկի իջա ու Աստծուն խնդրեցի, որ այլևս չտանջվի, այդ երեկո նա հանգչեց. Շահիրյան
Աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը