«Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով, որ եթե տեղյակ չէ, իմանա, որ, կարծես թե, արդեն ունենք նոր վարչապետ:
«Իրավունք» թերթը գրում է. Չգիտեմ՝ իրեն այդ մասին ասե՞լ են, թե` չէ: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը հեռախոս եւ ինտերնետ ունի, կարող է մտնել ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջ: Որ մտնի, մեր վարչապետացուին կտեսնի՝ Արգիշտի Քյարամյան: Ինքը լրիվ դերի մեջ է: Եվ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ գեներալի կոչում եւ համազգեստ ունի:
Բայց մի անգամ այն վարչապետի այցելություն է իրականացրել Գեղարքունիքի մարզ: Քննչական կոմիտեի ղեկավարը մարզային այցելությունների ինչի՞ է գնում: Ինքն այնտեղ ունի մի ստորաբաժանում, որտեղ կա շատ շատ 10-12 աշխատող:
Բայց իրեն դիմավորել է մարզպետը: Միայն տեսնեք, թե նրան ինչ կարգի ընդունելություն է կազմակերպվել:
Գնում է մարզային այցելության, որտեղ տարազով երեխաներ են կանգնած, ու ինքը պետք է նրանց միջով անցնի: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկը դա կազմակերպել է, չէ՞, այն էլ արձակուրդի շրջանում, երբ այդ երեխաները պետք է ճամբարներում, իրենց տատիկների տանը լինեին:
Լրատվությանը նայեք. Արգիշտի Քյարամյանը ծաղիկներ է դրել զոհվածների շիրիմին, այցելել է նկարների ցուցահանդես… Երեւան քաղաքի վարչության համար էլ եկտրամոբիլներ են գնել, որոնց հանձնման արարողությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում: Այսինքն, Երեւանի վարչության համար գնված մեքենաները քշել, հասցրել են Գեղարքունիք, որպեսզի այնտեղ հանձնեն Երեւանի վարչությանը, որպեսզի հետո քշեն, բերեն Երեւան: Եվ ինչի համա՞ր: Որպեսզի լուսանկարները շատանան, որպեսզի այցելության նշանակությունը մեծանա:
Գեղարքունիքի մարզն էլ, որ նայում ես, առավոտից երեկո կրիմինալը չի պակասում: Այսինքն, ուժային կառույցները լավ չեն աշխատում»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները