Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը հայտնել է, որ Էմանուել Մակրոնը զանգահարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին և կոչ արել նրան՝ դադարեցնել Ռուսաստանին աջակցությունն Ուկրաինայի դեմ պատերազմում։
Սա երկու նախագահների առաջին միջազգային զանգն է այն բանից հետո, երբ Փեզեշքիանը հաղթել է ընտրություններում և ստանձնել նախագահի պաշտոնը:
Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել «ամեն ինչ անել՝ խուսափելու համար Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության ռազմական սրացումից» Գոլանի բարձունքների վրա վերջին հրթիռակոծությունից հետո։
Իրանի նոր նախագահն էլ հայտարարել է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու իր մտադրության մասին:
Բաց մի թողեք
Ալիևը խոսել է Իրանի հետ «շատ բարձր» մակարդակի մասին
Ուկրաինան երրորդ օրն անընդմեջ հարվածում է Մոսկվային` ԱԹՍ-ներով
Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան