Երևանում շարունակվում է վարչական շրջանների բակերի բարեկարգումը: Նուբարաշենում այս տարի արդեն երկու բակ ամբողջությամբ, երկուսը մասնակի բարեկարգված է, առաջիկայում էլ կմեկնարկվի ևս չորսի բարեկարգման գործընթացը:
Նորք-Մարաշ վարչական շրջանում երեք ծրագիր կա. առաջնահերթություն է տրվում խիտ բնակեցված՝ բազմաբնակարան շենքերին հարող տարածքներին:
Մինչև տարեվերջ Նորք-Մարաշում նաև շների համար առանձնացված զբոսայգի կկառուցվի:
Խաղահրապարակներ, մարզասարքեր, ֆուտբոլի դաշտ, շատրվաններ, ճեմուղիներ. ևս երկու վարչական շրջանում էլ կարևորվել են բնակիչների ցանկությունները:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:
Բաց մի թողեք
Մարտի 14-ի աստղագուշակ․ Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը․ Ձայնագրություն
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր. Լուսանկար