2024 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջեի համար ապահովել են 45․9 մլրդ դրամի եկամուտ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդմամբ, 79 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 9․2 մլրդ դրամի շահութահարկ։
Առաջատարը Synopsys Armenia-ն է, որն ապահովել է վճարված շահութահարկի 12%-ը՝ 1․1 մլրդ դրամ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա ցանկը կազմել և հրապարակել է Modex գործակալությունը։
Լուսանկարում՝ 2023-2024թթ. ՏՏ խոշոր հարկատուները հունվար-հունիս ամիսների ընթացքում:

Բաց մի թողեք
Բրյուսելի շարժունակության նախարարը՝ ավտոմեքենաների գերիշխանության դեմ պայքարի մասին
ԵՄ-ն AliExpress-ին տուգանել է 550 միլիոն եվրոյով՝ անօրինական ապրանքների համար
ԵՄ-ն չինական Alibaba-ին տուգանել է 550 միլիոն եվրոյով՝ անօրինական ապրանքների համար