Թուրքիայի և Իսրայելի միջև հերթական դիվանագիտական սկանդալն է հասունանում:
Ermenihaber-ի հաղորդմամբ, այս անգամ սկանդալի առիթ է դարձել «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան դրոշի իջեցումը:
Թուրքիայում 1-օրյա սուգ հայտարարվելուց հետո Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Իսրայելում Թուրքիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է արտգործնախարարություն, ինչից հետո նաև գրառում է արել X-ի միկրոբլոկում հետևյալ բովանդակությամբ.
«Եթե դեսպանատան ներկայացուցիչները ցանկանում են սգալ Հանիեի մահը, կարող են գնալ Թուրքիա և սգալ նախագահ Էրդողանի հետ միասին»:
Կացի այդ գրառմանը հաջորդել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելիի պատասխանը:
«Բանակցողներին սպանելով ու դիվանագետներին սպառնալով՝ խաղաղութան հասնել չեք կարողանա»,- գրել է Քեչելին X-ի իր միկրոբլոկում:
Ըստ աղբյուրի, հատկանշական է, որ թուրքական մեդիայում հստակ չի նշվում, թե Կացն ինչ է ասել նախարարություն կանչված թուրք դիվանագետին, սակայն այն, ինչ նրան ասել է Իսրայելի արտգործնախարարը, որակվում է «սկանդալային»:
Բաց մի թողեք
«Աննշան են». Պենտագոնը՝ Կուրսկի մարզում Ռուսաստանի հակահարձակման մասշտաբների մասին
«Ռուսաստանն է սկսել այս հակամարտությունը, Ռուսաստանն էլ կարող է հենց հիմա դադարեցնել». Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Պուտինին
Ռուսաստանը պետք է պարտվի այս պատերազմում հանուն իր՝ Ռուսաստանի ապագայի. Լեհաստանի ԱԳՆ ղեկավար. Լուսանկար