Օգոստոսի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Լևոն Գ.-ն իր վարած ռուսական համարանիշներով «Վազ 2115» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Ռուզան Բ.-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները, Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
Տուգանվում են Երևանից Թբիլիսի ուղևորափոխադրում իրականացնող գրեթե բոլոր մեքենաները
Ապահով և կյանքով լի տարածք՝ տարեցների համար. Գորիսում ավագ սերնդի կենտրոն է բացվել. Լուսանկարներ
Ռուսաստանը թարմացնում է իր միգրացիոն ռազմավարությունը․ ի՞նչ է սպասվում աշխատողներին