Օգոստոսի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 15-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։






Բաց մի թողեք
Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին. Ալիև
Արագածոտնի մարզի Ոսկեվազի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti»-ն ու «Լադա»-ն․ կա 7 տnւժած. Լուսանկար
Նոյեմբերի 17-ին Չեխիայի դեսպանությունը փակ կլինի. Լուսանկար