ԱՄՆ-ի գործող փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը հայտնել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում փոխնախագահի իր թեկնածուի անունը։
Այս մասին տեղեկություն է տարածել CNN-ը։
Հաղորդվում է, որ Հարրիսը նոյեմբերին կայանալիք ընտրություններում պայքարելու է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցի հետ միասին, հենց նա է թեկնածուն:
Սպասվում է, որ Հարրիսը որոշման մասին կհայտարարի առաջիկա ժամերին Ֆիլադելֆիայում կայանալիք հանրահավաքում։
Վերջին օրերին խոսվել է փոխնախագահի երեք հավանական թեկնածուի մասին՝ Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն, Արիզոնայի սենատոր Մարկ Քելլի և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլց։
Բաց մի թողեք
Թրամփի ընտրվելուց հետո ավելի շատ ամերիկացիներ են հրաժարվում ԱՄՆ քաղաքացիությունից
«Ոչ արքաներին»․ ԱՄՆ-ում ցույց ընդդեմ Թրամփի․ Լուսանկար
Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի