«Երեկ հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի ավարտից հետո դատավորները խիստ մտահոգված են հեռացել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Քվեարկության արդյունքներով՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 70 դատավոր դեմ է քվեարկել Նաիրա Հովսեփյանին, սակայն վերջինիս հաջողվել է հավաքել 50+1 ձայն և ընտրվել հանձնաժողովի անդամ: Դատական համակարգում ներքին տհաճ խոսակցություններ են սկսվել, թե դատական համակարգը «անողնաշար» գտնվեց և մայիսի 2-ին ԲԴԽ-ից հեռացված դատավորին, որը մարդկանց իրավունքներն էր ոտնահարել, թույլ տվեց ընտրվել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Միգուցե դատական համակարգի 102 դատավոր չի ցանկացել դեմ գնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դատավոր ընկերուհուն, կամ այլ խնդիր կա՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ դատական համակարգում մտահոգված են, որ արշալույսները խաղաղ չեն լինելու հանձնաժողովում, քանի որ վարչապետի տիկնոջ «աչք ու ականջը» գործուղվեց այնտեղ»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները