Օգոստոսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ուսահոդի շրջանի հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով չի հայտնել, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Շ․-ն է։
Պարզվել է նաև, որ Դավիթ Շ․-ն նշված հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 13-ին՝ ժամը 20։30-ից մինչև ժամը 21։30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում, անհայտ անձի կողմից:
Բաց մի թողեք
Բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ, ծեծել, քաշել մազերից. բերման է ենթարկվել ծանր հանցանքներ կատարելու համար կասկածվողը
Գազալցակայանի մոտ «Մերսեդես»-ից կրակոցներ են լսել․ հայտնաբերվել են ատրճանակ և կրակված պարկուճ, կա ձերբակալված
Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը