Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը նշել է հնարավոր պատճառները, թե ինչու ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է պարտվել ընտրություններում։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Գրեմին հարցրել են, թե արդյոք Թրամփը նախագահական քարոզարշավի շրջանակներում պետք է շարունակի անձնական հարձակումներն իր գլխավոր մրցակցի՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի վրա:
«Նախագահ Թրամփը կարող է հաղթել այս ընտրություններում: Նրա քաղաքականությունը լավ է Ամերիկայի համար, և եթե դուք բանավեճ եք ունենում նախագահական քաղաքականության շուրջ, նա հաղթում է:
Սադրիչ ու շոումեն Դոնալդ Թրամփը կարող է պարտվել ընտրություններում»,- ասել է սենատորը։
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա 80 օրվա ընթացքում Թրամփը կկողմնորոշվի գնաճը նվազեցնելու և «խախտված սահմանները շտկելու» իր ծրագրի հարցում:






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․