Կապանի տոնի առիթով` օգոստոսի 18-ին, ավելի շատ ընդդիմադիրներ էին ժամանել Սյունիք, քան իշխանականներ: Ներկա են եղել Շանթ Հարությունյանը, որի «Շանթ դաշինք» կուսակցությունը մասնակցում էր Սյունիքի ՏԻՄ ընտրություններին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀԿ-ական, կապանցի Արսեն Քարամյանն է ներկա եղել, ով արժանացել է պատվոգրի ու հուշամեդալի: Սյունիքից ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն են մասնակցել:
Մինչդեռ հաջորդ օրը ՔՊ-ն մեծ կազմով մեկնել է Քաջարան: Քաջարանում է եղել նաեւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, բայց նա հանդիսավոր միջոցառումներից հետո չի մնացել խնջույքին, հեռացել է։
Ի դեպ, ուշագրավ պատմություն պատմեցին` Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակարը Կապանում իր հոգեւոր մաղթանքի ժամանակ «հարգելի պատգամավորներ»-ով է դիմել ընդդիմադիրներին, փոխարենը Քաջարանում ՔՊ-ականների գերակայությունը տեսնելով՝ հնչեցրել է «երեսփոխաններ» բառը, որը Նարեկ Ղահրամանյանն ընդունել է որպես վիրավորանք եւ քրքրել է «Գուգլը», որ տեսնի, թե այդ բառի բուն նշանակությունը որն է: Ապա թեթեւացած` կողքին նստած Արմեն Խաչատրյանին հանգստացրել է, թե վիրավորական բառ չէ, մեզ այդպես էլ են դիմում։
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում