Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը’ Մարիամը և Աննան։
Այս մասին հայտնում են Բերդի համայնքապետարանից։
Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։
2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։ Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։

Բաց մի թողեք
Օդերևութաբանները նոր կանխատեսում են հրապարակել՝ պատրաստվեք ամենատարօրինակ ամիսներից մեկին
Օդի ջերմաստիճանը կնվազի, երբ ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փետրվարի 19-ի աստղագուշակ․ Եթե ձեզ անհրաժեշտ են դաշնակիցներ, ընտրեք վստահելի, փորձարկված մարդկանց