«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրում է.
«Հայաստանի նկատմամբ Բելառուսի նախագահի կողմից հնչեցված անհարգալից հայտարարություններից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է անհապաղ հրավիրի մեր երկրում Բելառուսի դեսպանին ԱԳՆ, ներկայացնի բողոք՝ անհիմն արտահայտությունների համար և առաջարկի վերադառնալ Մինսկ՝ լրացուցիչ կոնսուլտացիաների համար:
Այս քայլը կարտացոլի Հայաստանի պետական արժանապատվության և ինքնիշխանության պաշտպանության մեր պատրաստակամությունը, ինչպես նաև կուղարկի հստակ ուղերձ, որ նման հայտարարությունները անընդունելի են և չեն մնա առանց հետևանքների»:

Բաց մի թողեք
Հակասությունների ևս մեկ պատճառ
Փաշինյանին դա չի կանգնեցնի
«Կլյուչնիկի» և բանտարկյալի միջև ազնիվ մրցակցություն լինել չի կարող․ Սուրենյանց