Չեչնիա այցելություն կատարած Վլադիմիր Պուտինն այցելել է Ախմաթ Կադիրովի գերեզման և Գուդերմեսում Ռուսական հատուկջոկատայինների համալսարանում հանդիպել պատերազմ մեկնող կամավորների հետ, հայտնում է Կրեմլը։ Նա նաև դարձել է հանրապետության պատվավոր քաղաքացի։
Ախմաթ Կադիրովի գերեզմանի մոտ, որը այցի ծրագրի առաջին կետն էր, Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչության ժամանակ զոհված հանրապետության ղեկավարը եղել է իր մտերիմ ընկերը, և նրան անվանել է «շատ տաղանդավոր, ազդեցիկ և կարգին» մարդ։ «Շատ բան արեց չեչեն ժողովրդի համար։ Կարծում եմ՝ զգալի չափով փրկեց չեչեն ժողովրդին»,- ասել է Պուտինը։
Հատուկջոկատայինների համալսարանում, որտեղ Պուտինը ժամանել է դրանից հետո, նա զրուցել է ռազմաճակատ մեկնելու պատրաստվող կամավորների հետ։ «Դուք ինքներդ ձեզ համար բարդ որոշում եք կայացնում։ Մի բան է կրակել այստեղ՝ հրաձգարանում, և մեկ այլ բան՝ վտանգի ենթարկել քո կյանքն ու առողջությունը: Բայց դուք ունեք Հայրենիքը պաշտպանելու ներքին պահանջ և նման որոշում կայացնելու քաջություն։ Եթե դուք նման որոշում եք կայացրել, ուրեմն արդեն հաղթել եք»,- դիմել է Պուտինը կամավորներին։
Միաժամանակ, Կադիրովը, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինին հայտնել է, որ Չեչնիայում ձևավորվել է մի քանի տասնյակ հազարանոց պատրաստված մարտիկների ռեզերվ, որոնք պատրաստ են հրամանի դեպքում մեկնել ռազմական գործողության գոտի։
Կուրսկի մարզի վրա Կիևի հարձակումից հետո Ռուսաստանը որևէ բանակցություն չի վարի Ուկրաինայի հետ՝ մինչև թշնամու ամբողջովին ջախջախում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Կուրսկի մարզի վրա նեոնացիստների կողմից կատարված ահաբեկչությունից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Որևէ մեկի կողմից լիազորություն չստացած միջնորդների դատարկախոսությունները հիանալի խաղաղության թեմայով դադարեցված են: Այժմ բոլորը ամեն ինչ հասկանում են, թեև բարձրաձայն չեն ասում: Հասկանում են, որ այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև թշնամու ամբողջովին ջախջախում»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը Telegram-ալիքում։
Բաց մի թողեք
Պատրուշևը փաստացի գործարք է առաջարկում Թրամփին
Վաշինգտոնից հետո Միրզոյանը կգնա Մոսկվա, ինչ սպասել ․․․
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել