Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Մոսկվայի քաղաքային ոստիկանության մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ շաբաթավերջին ոստիկանական ռեյդերից հետո մի քանի տասնյակ աշխատանքային միգրանտներ պաշտոնապես կանչվել են զինկոմիսարիատներ:
Ոստիկանության գործողություններն անցկացվել են անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու և պարզելու՝ արդյոք նախկին խորհրդային հանրապետություններից Ռուսաստան ժամանած և քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիները ենթարկվում են վերջերս ընդունված օրենքին, որը պարտավորեցնում է նոր ռուսական անձնագիր ունեցողներին զինվորական գրանցում անցնել:
Հաղորդվում է, որ որոշ ձերբակալված աշխատանքային միգրանտներ բռնի ուժով տարվում են զինկոմիսարիատներ, որտեղ նրանց ստիպում են պայմանագրեր կնքել՝ Ուկրաինա մեկնելու համար։






Բաց մի թողեք
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Պուտինից «կտրուկ ազդանշան» է ստացել
Ով է ցանկանում դառնալ ԱՄՆ նախագահ․ Լուսանկար
Մահացել է 26-ամյա երիտասարդ ուսուցիչն, ում դաժան ծեծի էին ենթարկել անչափահասների խումբը․ Լուսանկար