«Բելառուսը չի կարող ունենալ դեսպանատուն ՀՀ-ում, նա սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը»:
Այս մասին Բելառուսի դեսպանատան մոտ հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ Լուկաշենկոն փորձում է կեղտոտ խաղ խաղալ և Հայաստանը պետք է խզի հարաբերությունները Բելառուսի հետ:

Դեսպանատան մոտ հավաքված ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ Բաբաջանյանը, դեսպանատան շենքի վրա հավկիթներ, կարտոֆիլներ ու լոլիկներ են նետել՝ ի նշան բողոքի:
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 20-ին հայտարարել էր, թե «ո՞ւմ են պետք հայերը»:
«Ո՞մ են պետք նրան՝ բացի մեզնից, թող նրանք զարգացնեն իրենց տնտեսությունը, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, Մակրոնը վաղը չի լինի՝ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- հայտարարել էր ռուսական շահերը անմոռաց կերպով սպասարկող Բելառուսի ղեկավարը:






Բաց մի թողեք
Զինծառայողը, պարզվում է, ինքնասպան է եղել
Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Սյունիքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Մեր ձևով շարժման պատկերացումները խաղաղության մասին․ Լուսանկար, Տեսանյութ