Այսօր՝ օգոստոսի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Օգոստոսի 20-ին ոստիկանության Հրազդանի բաժին էին դիմել Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի և հայտնել, որ առավոտյան՝ ժամը 09:20-ից, իրենց ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի 22-ամյա Մարկ Լարինի մասին տեղեկություններ չունեն: Վերջին անգամ նրան տեսել են Մարմարիկ ջրամբաարի հարևանությամբ:
Ողջ գիշեր փրկարարները, ոստիկաններն ու պարեկները որոնողական ախատանքներ են իրականացրել, որոնք տևել են մինչև գիշերը ժամը 23:00-ն, ապա մթնելու պատճառով աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են այսօր՝ օգոստոսի 21-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից:
Հրազդանի փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:







Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Երևանում, հարազատ դուստրը 76-ամյա հորը դուրս է հանել սեփական տնից, և նա գիշերում է դրսում․ Լուսանկար
Ալո, Սննդի անվտանգության տեսչություն. Մանկական կերի այս խմբաքանակը խիստ վտանգավոր է․ Լուսանկար
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ Լուսանկար