Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախագծով սահմանվում է հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքը ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը, որով կարգավորվում են Հարկային օրենսգրքի 350.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման հետ կապված հարաբերությունները։
Հարցումը կատարվում է հարկային հսկողության շրջանակներում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով: Հարցումը համարվում է հարկ վճարողի կողմից ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը:
Հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը (բնօրինակ)՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած իրավական ակտերով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը (քաղվածք), հարկ վճարողը համապատասխան կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձը՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հարկային մարմին:
Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկ վճարողի կողմից ենթակա է տեղադրման նաև հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում:
Մեկից ավելի բանկային հաշիվների առկայության դեպքում հարկային մարմին են ներկայացվում բոլոր բանկային հաշիվների (այդ թվում՝ ոչ ՀՀ առևտրային բանկերում բացված հաշիվների) քաղվածքները (բնօրինակները)՝ հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար: Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում նամակի ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից դրված՝ ընդունման ամսաթիվը հավաստող օրացուցային կնիքի արտատիպը, իսկ առձեռն տրամադրելու դեպքում՝ այն հարկային մարմնում մուտքագրվելու օրը:
Քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում այն էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրը:
Բաց մի թողեք
Արփինե Սարգսյանը ջութակի ու դաշնամուրի արանքում
Հրահանգվել է թեկուզ ոչ հրապարակավ՝ Ասլանյանին ու Աղազարյանին աջակցողներին պատժել
Տնային կալանք կրող անձանց նաև գաղտնալսում են