20/09/2024

Ռուսաստանը կարող է ռազմական ներկայություն ունենալ Թուրքիայում. Գյոնուլ Թոլ

Թուրքիայում Վաշինգտոնի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտական ինստիտուտի աշխատանքների համակարգման կենտրոնի տնօրեն Գյոնուլ Թոլն անդրադարձել է Աքքույու ատոմակայանի գործունեությանը:

Նա նշել է, որ Թուրքիայի հարավարևմտյան Մերսինի շրջանում գտնվող ատոմակայանի գործունեությունը Ռուսաստանն օգտագործում է Թուրքիային իրենից կախման մեջ պահելու համար:

Բացի այդ, նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) տեսանկյունից Աքքույուի ատոմակայանն ավելի մեծ խնդիր է, քան Թուրքիայի՝ ՌԴ-ից S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը:

Թոլն ընդգծել է նաև խնդրի էությունը. «Ռազմական վերլուծաբաններն անհանգստանում են, որ Մոսկվան այդ ռադարը գործարկելու և ատոմակայանի անվտանգույթունն ապահովելու համար կարող է զինվորներ բերել Թուրքիա՝ ապահովելով ռազմական ներկայություն»:

Նշենք, որ ատոմակայանի սեփականության առյուծի բաժինը պատկանում է Մոկվային: