ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել օգտագործել ամերիկյան զենք Կուրսկի շրջանի վրա հարձակման ժամանակ, ասվում է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհի հայտարարության մեջ։
«Մեր մոտեցումները թույլ են տալիս Ուկրաինային հակահարձակումներ իրականացնել սահմանամերձ շրջաններից ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար, որոնք ներառում են Կուրսկը և Սումին, ուստի նրանք պաշտպանվում են այդ շրջաններից ռուսական հարձակումներից»,- պնդում է պաշտոնյան։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, չնայած Վլադիմիր Զելենսկիի հայտարարություններին Կուրսկի շրջանի վրա հարձակման նպատակների մասին, Միացյալ Նահանգները դեռ հարցեր ունի այս համատեքստում։
Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերը հայտնել էին, որ Կուրսկի շրջանի պոնտոնային կամուրջների վրա կիրառել են արևմտյան HIMARS հրթիռային կայաններ։
Միևնույն ժամանակ, ամերիկացի զինվորական մի պաշտոնյա «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանությունում հրաժարվել էր խոստովանել, որ ուկրաինական զինված ուժերը դրանք տեղափոխել են այնտեղ, երբ հարձակվել են ռուսական տարածաշրջանի վրա։ Նա անդրադարձել էր Կիևի ռեժիմի հավաստիացումներին, որ ուկրաինացի զինվորականները, իբր, օգտագործում են փոխանցված զենքերը միայն ԱՄՆ-ի սահմանած սահմաններում։
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար