Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում ասել է, որ զինված ուժերը աստիճանաբար դուրս են մղում ռուսական զորքերը Խարկովի մարզից։
«Ես խոսել եմ գլխավոր հրամանատար Սիրսկիի հետ՝ կապված Խարկովի մարզում տեղի ունեցած մարտերի հետ։ Մենք դուրս ենք մղում ռուսական բանակը. աստիճանաբար։
Օկուպանտը չի գրավի Խարկովը, նա չի նվաճի մեր ամբողջ Ուկրաինան»,-ասել է նա։
Զելենսկին հիշեցրել է, որ մայիսի սկզբից Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է հետ մղել Խարկովի վրա հարձակվելու ռուս զինվորների փորձը։
Զելենսկին Խարկովն անվանել է «հերոսական քաղաք, մարդկանց և կյանքի քաղաք»։






Բաց մի թողեք
Պատերազմը չեչենական «Ահմատին» լիովին ձեռնտու է՝ Չեչնիայի սուբյեկտությունն ամրապնդելու առումով
ԱՄՆ-ն հարվածել է ևս մեկ նավի Կարիբյան ծովում․ Վենեսուելայի նախագահը կոչ է արել կանգնեցնել Թրամփին
Միգրանտներին կստիպեն յուրացնել արևմտյան արժեքները