«Հայտնի կամանդույուշին՝ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ինչպես իր մտերիմ շրջապատն է ասում, նոր «մեգա» պլան է մշակել։ Որոշել է արցախցիների կոնկրետ վերադարձի ծրագրով դիմել ՀՀ-ից դժգոհ արցախահայերին ու հստակ երաշխիքներով վերադարձ կազմակերպել։
«Իրավունք» թերթը գրում է. Ասում են, որ նրան այդ ծրագիրը մշակելիս օգնել է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ երաշխավորելով Ադրբեջանի հետ վերադարձի վերաբերյալ ցանկացած բանակցություն կազմակերպելը։
Թե երբ է այդ մասին բարձրաձայնելու Բաբայանը, ստույգ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այս օրերին նա տարբեր հանդիպումներ է իրականացնում վերը նշվածի վերաբերյալ, այսպես ասած, հղկելու ներկայացվելիք ծրագիրը։ Սամվել Բաբայանը որոշել է արենա դուրս չգալ մինչեւ, ինչպես ինքն է ասել շրջապատում. «Մաշվեն քինան լյոխ ընդդիմադիր կոչվածները»։
Վերջինիս պլանի համաձայն` սեպտեմբեր ամսին կբացվեն բոլոր ազգը փրկողների դիմակները, ու հենց այդ պահին կամանդյուշին կանի իր «պաչոտնի» քայլ ձիովը»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները