Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի հոկտեմբերի 26-ին: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել:
Փաստաթուղթը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ հոկտեմբերի 26-ը կլինի «երկրի ապագան փրկելու օրը»։ «Մեր ներկայիս ընտրությունը էկզիստենցիալ է, այս ընտրությունը կորոշի երկրի ճակատագիրը երկար տարիներ»,-
«Այսօր մենք գործ ունենք ոչ թե սովորական ընտրությունների հետ, երբ քաղաքացին ընտրում է, թե որ քաղաքական ուժն է ավելի մոտ իր աշխարհայացքին, այլ երկրի ապագան փրկելու ընտրության մասին է խոսքը։ Մեր ընտրությունը էկզիստենցիալ է: Այս ընտրությունը երկար տարիներ կորոշի երկրի ճակատագիրը:
Եթե սրանք սովորական ընտրություններ լինեին, ես ոչինչ չէի ունենա ասելու տարբեր քաղաքական ուժերի մրցակցության մասին։
Այսօր Վրաստանում ոչ ոք չի ուզում և ոչ ոք չի պատրաստվում պատերազմի: Մեկուսացումը, ներքին վեճերը, լղոզված ու շփոթված առաջնահերթություններն ու նպատակները մեծացնում են թշնամու ախորժակը կամ պատերազմի սպառնալիքը։ Բայց կենսուրախությունը, միասնությունը, բարեկամի կամ թշնամու հետ հարաբերություններում հստակությունը երկրի անվտանգության լավագույն պաշտպանությունն են։
Միաժամանակ, ճիշտ է նաև, որ մենք պետք է պատրաստվենք մի ընտրության, որը համարժեք կլինի հանրաքվեի՝ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան։ Մենք պետք է որոշենք գլխավորը՝ ով ենք մենք, ուր ենք գնում և ինչ ենք ուզում։ Անցյալ թե առաջընթաց, ազատություն թե ստրկություն, բռնապետություն թե ժողովրդավարություն, միակուսակցական իշխանություն թե բազմակուսակցական կառավարություն»,- իր խոսքում նշել է Զուրաբիշվիլին։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից
Մի կաթիլ մեղրի պատմություն. Ինչ է կատարվում Բելգրադում. Սերբիա
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար