Քարահունջը (Զորաց քարեր) ներկայացվում է իբրև Ադրբեջանի «պատմական տարածքում» գտնվող հուշարձան։ Այս մասին ահազանգում է Monumentwatch.org կայքը։
«Օգոստոսի 6-ին, Բերձորում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախաձեռնած հավաքը՝ «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում։
Միջոցառումը պետական նպատակամիտվածության է եւ քարոզում է Իլհամ Ալիեւի՝ հայկական տարածքների յուրացման քաղաքականությունը։
Հանդիպման ընթացքում «Արեւմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպության անդամները ելույթ են ունեցել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական բացայայտ նկրտումների, «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի մասին։
Ցուցադրվել են նաեւ «Հայացք Արեւմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, լուսանկարներ, որտեղ ՀՀ պատմական հուշարձանները ներկայացված են որպես «ադրբեջանական» հնագոույն ժառանգություն։
Բաց մի թողեք
Հայաստանը ամենազայրացկոտ երկրների ցանկում երրորդն է
Արթուր Սարգսյանի հայրը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է, դատարանը մերժել է միջնորդությունը
ՀԷՑ-ում ՔՊ-ական նոր «խմբաքանակ» են ստացել․ Լուսանկար