2024թ. երկրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 275 269 դրամ:
Այս մասինտեղեկացանք Վիճակագրական կոմիտեի՝ «Պարենային ապահովություն և աղքատություն» հրապարակումից։ Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (5.4%) միտում գրանցված գնաճի (0.1%) նկատմամբ:
Ըստ ՎԿ-ի՝ հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը 2024թ. առաջին եռամսյակում կազմել է 1 320.7 հազ. մարդ, որոնց 84.5%-ը կամ 1 116.4 հազ. մարդ զբաղված է եղել տնտեսության մեջ, այդ թվում 16.6%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում:
Արմստատի կողմից 2022թ. իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն (ըստ Եվրամիության անդամ-երկրներում կիրառվող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանության)՝ գործազրկության մակարդակը (հետազոտվել են 7 788 տնային տնտեսություններ) կազմել է աշխատուժի 13.5%-ը կամ 176.6 հազ. մարդ։
Նշենք նաև, որ 2024թ. երկրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 100.1%՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 101.3%-ի դիմաց:
Գրանցված գնաճը պայմանավորված է ծառայությունների 2.6% գնաճով:
Միևնույն ժամանակաշրջանում ոչ պարենային ապրանքների և պարենային ապրանքների (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գների ինդեքսները կազմել են համապատասխանաբար՝ 99.8% և 98.4%:
Բաց մի թողեք
Խոշոր հրդեհ, «ՎիԷլՎի» խանութի տարածքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից․ Լուսանկար
Արզնի ՀԷԿ-ում աշխատանքներ իրականացնելիս տղամարդու մարմին է հայտնաբերվել
Առեղծվածային ու ողբերգական դեպք․ Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին