Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի ռազմավարական հարցերի օգնական նշանակված Մուհամմադ Զարիֆը, որը Իրանի արտգործնախարարն էր 2013-21 թվականներին, հայտարարել է, որ փոխել է որոշումն ու հետ է վերցրել նախագահի օգնականի պաշտոնից հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել էր այդ պաշտոնին նշանակվելուց տասն օր անց:
Եթե Զարիֆը փոխել է միտքը, դա նշանակու՞մ է, որ Իրանում փոխվել է իրավիճակ: Խոսքը բնականաբար ինչ որ զանգվածային փոփոխության մասին չէ, այլ փոփոխության, որը չի ունենա հրապարակային որեւէ դրսեւորում՝ Զարիֆի «փոշմանելուց» բացի, բայց կարող է ենթադրել Իրանի ներիշխանական վերնախավում տրամադրությունների շոշափելի վայրիվերում:
Սա շատ բարդ է ստույգ գնահատելը, հաշվի առնելով Իրանի համակարգի բավականին նուրբ առանձնահատկությունները, որոնք են թերեւս երաշխավորել Իրանի պետականության ամուր գոյությունը միջազգային կոշտ պատժամիջոցների ներքո՝ ավելի քան 4 տասնամյակ: Զարիֆը հրաժարական էր ներկայացրել մինչեւ Իրանի խորհրդարանում կառավարության կազմի հաստատումը, որտեղ արտաքին գործերի նախարարի պաշտոնում օրինակ նշանակվել է արտգործնախարարի պաշտոնում եղած տարիներին նրա տեղակալ Աբաս Արագչին:
Հրաժարականի դիմումը նա հետ է վերցնում այն բանից օրեր անց, երբ կառավարության կազմը ամբողջապես հաստատվեց խորհրդարանում, ինչը փորձագետները գնահատել էին Իրանի համար նույնիսկ աննախադեպ, երբ միանգամից հաստատվում է ամբողջ կազմը: Այդ տեղեկության ֆոնին առիթ ունեցած արտահայտել տեսակետ, որ դա թերեւս նշանակում է, որ նախագահ Ռեյիսիի ողբերգական մահից հետո բավականին նկատելի վայրիվերումների մեջ հայտնված ներիշխանական համակարգը առնվազն առերեւույթ մակարդակում նկատելիորեն կայունանում է եւ ձեւավորվում որոշակի բնականոնություն:
Դրա մեկ այլ վկայություն էր թերեւս այն, որ գործնականում նույն օրը Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրաճարակեց նախագահ Ռեյիսիի ուղղաթիռի անկման հետաքննության եզրակացությունը, որտեղ նշում էր, որ չի եղել մարդկային գործոն եւ ուղղաթիռի ողբերգական անկումը եղել է եղաննակային վատ պայմանների հետեւանք:
Ով է անվերապահ վստահում այդ եզրակացությանը, իսկ ով՝ ոչ, դա իհարկե յուրաքանչյուրի գործն է, սակայն կառավարության կազմի ամբողջական հաստատման օրը նաեւ ողբերգական դեպի հետաքննության այդ եզրակացության հրապարակումը թերեւս վերհաստատեց, որ Իրանի ներիշխանական համակարգում այդուհանդերձ վերադառնում է առնվազնն մակերեւութային որոշակի բնականոնություն:
Հնարավոր է, որ դրա արդյունքում էլ «վերադառնում» է Մոհամմադ Զարիֆը, որը մինչ այդ ներկայացրել էր հրաժարականի դիմում: Ի դեպ, պետք չէ բացառել եւ այն, որ Զարւֆի վերադարձը ներքին հարաբերությունների համատեքստից զատ, ունի նաեւ արտաքինը, որը գտնվում է Իրանի եւ ԱՄՆ միջեւ ակհայտորեն ծավալվող բանակցային գործընթացում՝ մասնավորապես Իսրայելի առնչությամբ Իրանի գործողությունների վերաբերյալ:
Այդ համատեքստի պարագայում Զարիֆի վերադարձը կարող է նշանակել բանակցային ընթացքում սեղանին եղած հարցերից որեւէ մեկի շուրջ որոշակի փոխհամաձայնություն:
Բաց մի թողեք
Նոյեմբերի 25-ին Վրաստանում հակասությունների հաղթահարման ելք կգտնվի՞
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև