Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը կասկածյալ է դարձել ևս մեկ գործով։
Նրա դեմ Շվեյցարիայում հայտարարություն է գրել Իրինա Բոլգարը, ով պնդում է, որ իր երեք երեխաների հայրն է, գրել է Forbes-ը։
Իրինան ասել է, որ Դուրովը դադարեցրել է ամսական 167,5 հազար դոլարի չափով ալիմենտ վճարելն ու բռնություն է կիրառել երեխաներից կրտսերի նկատմամբ։
Պավել Դուրովը դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Այս մասին հայտնել են տելեգրամ ալիքները՝ այլ մանրամասներ չհրապարակելով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը տարվել էր դատարանի դահլիճ, քանի որ լրացել էր Ֆրանսիայի օրենսդրությամբ նախնական կալանքի համար սահմանված 96 ժամը:
Դուրովը Փարիզի օդանավակայանում ձերբակալվել է օգոստոսի 24-ին։ Ըստ քննիչների՝ նա «Տելեգրամ»-ի միջոցով իրականացվող անօրինական գործողությունների մեղսակից է։ Ֆրանսիայում նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Գործը պարունակում է 12 հանցագործության մեղադրանք, որոնք, ըստ քննիչների, կատարվել են «անանուն անձի» նկատմամբ։ Դրանց թվում են՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, մանկական պոռնոգրաֆիա պահելու և տարածելու մեղսակցությունը, թմրամիջոցների ձեռքբերման, փոխադրման, պահպանման, վաճառքի կամ փոխանցման մեղսակցությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև կիբերհանցագործություններին մեղսակցության և կազմակերպված հանցավոր խմբերի շրջանակներում խարդախության մեղսակցության, ինչպես նաև այլ հանցագործությունների համար:
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 20-ի աստղագուշակ․ Շանս ունեք գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ
Բնակելի տուն, բեռնատար մեքենա. ինչ եկամուտներ է հայտարարագրել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
«Զվարթնոցի» ստերիլ գոտում վիճաբանություն է եղել․ մանրամասներ