Կապան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տևական ընդմիջումից հետո «Սյունիք» կինոթատրոնը նոր մոտեցմամբ և հստակ քաղաքականությամբ իր դռներն է բացել կապանցի ֆիլմասեր հասարակության առջև, հայտնում է Կապանի համայնքապետարանը։
Այսօր՝ օգոստոսի 29-ին, պաշտոնական արարողությամբ տեղի է ունեցել կինոթատրոնի վերաբացումը, որն այսուհետ իր գործունեությունը շարունակելու է «Կապան» բարեգործական հիմնադրամի կազմում։
Ելույթի իր խոսքում համայնքի ղեկավարը շնորհավորել է բոլորին երկար սպասված իրադարձության կապակցությամբ և հակիրճ ներկայացրել կինոթատրոնի վերաբացման պատմությունը, որտեղ մեծ ներդրում է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: Այն իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով:
Կինոթատրոնը կշարունակի մնալ համայնքի՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների ժամանցը կազմակերպելու և առօրյան հետաքրքիր դարձնելու սիրելի վայրերից, որտեղ, մի շարք հայտնի ընկերությունների հետ համագործակցության արդյունքում կլինեն պրեմիերաներ, կցուցադրվեն և՛ հայկական, և՛ արտասահմանյան կինոարտադրության ֆիլմեր։
Բաց մի թողեք
Այսօր հրաշալի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է. Լուսանկար, Տեսանյութեր
Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» չորրորդ փուլը․ ֆրանսիական աջակցությունը՝ նաև մշակույթում. Լուսանկարներ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում. Լուսանկարներ