Այսօր հրաշալի կոմպոզիտոր, երիտասարդ տարիքում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բազմաթիվ օպերային և բալետային ներկայացումների հեղինակ, հանրահայտ Անտունի, Արփա Սևան, Էրեբունի Երևան, Սարդարապատ երգերի երաժշտությունների հեղինակ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է։
Ցավոք, ոչ երաժիշտ – երաժշտագետների շրջանակներում առավել քիչ գիտեն նրան, մինչդեռ բացի վերտթվարկածներիցս, նա թավջոթակային ընտրագույն ստեղծագործությունների հեղինակ է, որ վայելել եմ տարբեր երաժիշտների կատարմամբ, որոնք ցավոք, չկան Յութուբում։ Ահա մեկը սիրողական նկարահանմամբ՝ նվաստիս կողմից, Դավիթ Եժովի կատարմամբ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։
Իսկ մեկնաբանություններում հրաշալի մարտակոչ Սարդարապատը՝ Պարույր Սևակի բառերով, վայելեք ․․․

Բաց մի թողեք
«Վաճառվում է երեխայի կոշիկներ՝ երբեք չհագած». Հեմինգուեյը, Սարոյանը և վեց բառի հավերժությունը․ Մեծ գրողի ծննդյան օրվա առիթով
Ես գիտակցաբար բոյկոտեցի «Ոսկե Ծիրանը»․ Սիմոն Սարգսյան
Հայկական հոգու շունչը, Արսեն Պետրոսյանի քառյակով՝ Կամերային երաժշտության ամառային բեմում․ Լուսանկարներ