Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները տեղի կունենան ուրբաթ՝ հունվարի 17-ին, Կրեմլում:
Այս մասին հայտարարել Է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Թեհրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առաջիկա ստորագրմանը»,- նշել է նա և հավելել, որ պայմանագիրն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ:
ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին էլ հայտնել է, որ ՌԴ-ի և Իրանի միջև գործընկերության մասին պայմանագիրը կկնքվի 20 տարի ժամկետով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոր փաստաթուղթը կփոխարինի 2001 թվականի հնացած պայմանագրին և կբարձրացնի Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների մակարդակը Արևմուտքի հետ սուր հակամարտության համատեքստում։

Բաց մի թողեք
Ռուսաստանի և Եվրոպայի նախկին պաշտոնյաները գաղտնի հանդիպում են ունեցել Վիեննայում
ԵՄ-ն ռուսական ակտիվներից ստացել է ևս 1.4 միլիարդ եվրո և խոստացել տրամադրել Ուկրաինային
Մոսկվան իմաստ չի տեսնում՝ ՆԱՏՕ-ն դեմ է ՀԱՊԿ-ի հետ երկխոսությանը