«Երեկ՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ն հերթական նախաձեռնող նիստն է հրավիրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այս անգամ նիստի հիմնական զեկուցողը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է եղել, որն իր ոլորտում կատարված աշխատանքն է ներկայացրել:
Նիստին ներկա է եղել նաեւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական անգամ ՔՊ նիստից առաջ բոլոր ներկաների հեռախոսները հավաքել են՝ «սլիվներից» խուսափելու համար: Նիստը տեւել է 3-4 ժամ: Մեր տեղեկություններով՝ ՔՊ նիստը բավականին ջերմ մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները սիրալիր վերաբերմունք են դրսեւորել նախարար Նարեկ Մկրտչյանի նկատմամբ եւ, ըստ էության, ցույց են տվել, որ գոհ են նրա աշխատանքից»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները