Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցը փոթորկել է արցախյան քաղաքական դաշտը։ Բաբայանն ակնարկել էր, որ Արցախի նախկին նախագահներին, ԱԺ նախագահին, ՊԲ հրամանատարին մատնությամբ են հանձնել Ադրբեջանին։ Հարցազրույցից հետո 2 վարկած է քննարկվում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ըստ առաջինի՝ Նիկոլ Փաշինյանն է Ալիեւին ասել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Լեւոն Մնացականյանի գտնվելու վայրը, որպեսզի նրանց տանեն Բաքու՝ հնարավորություն չտալով մտնել Հայաստան ու ինչ-ինչ գործընթացներ գեներացնել Փաշինյանի դեմ։
Իսկ Բաբայանն ակնարկում է, որ գաղթի օրերին նախագահները գտնվել են Իվանյանում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, ռուսները խոստացել են, որ նրանց վերջում դուրս կբերեն Արցախից, սակայն վերջին էտապում տարհանվողների մեջ են եղել ուժային կառույցների ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, Կարեն Սարգսյանը, ԱԱԾ հրամանատարներ եւ այլք:
Հակարի կամրջի մոտ ադրբեջանցիները նրանց առաջ պայման են դրել՝ կա՛մ ձեր ղեկավարների տեղն եք ասում, կա՛մ ձեզ Բաքու ենք տանում, եւ, ըստ այս վարկածի, այս պաշտոնյաներն են մատնել նրանց: Նրանք հետ են վերադարձել Արցախ, կապվել Բակո Սահակիչի հետ, նկարագրել իրողությունը եւ խնդրել, որ նախագահները գան Կարեն Սարգսյանի տուն` ադրբեջանցիների հետ բանակցելու։ Նրանք էլ, որպեսզի իրենց ընկերներին փրկեն, եկել են ու գերի ընկել:
Բաց մի թողեք
«Իմ ուժն իմ ընտանիքն է. վստահաբար, Կարենս կցանկանար, որ ուժեղ լինեմ և իր եղբորն ու քրոջը հասցնեմ իրենց նպատակներին». Կարեն Ավետիսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. Լուսանկարներ
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
Նալբանդյան գյուղում երեկ օպերալիազորին սպանած եւ մի քանի ոստիկանի վիրավորած Մանուկ Մարգարյանը գյուղում հայտնի է որպես «պլանքյաշ»