Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սուլթանովըը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի աշխատանքի կապակցությամբ և ակնարկել «կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ ունեցած անհանգստության մասին»։
Այս մասին նա նշել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ «ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին» և վթարի դեպքում «ոչ միայն Հայաստանը կտուժի»։
Օգոստոսի 30-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Մեծամորի ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։
Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել էին անվտանգ կանգառի ռեժիմի։ Ատոմակայանը, սակայն, 1 օր անց՝ օգոստոսի 31-ին, կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, սկսել աշխատել ամբողջական հզորությամբ։

Բաց մի թողեք
Եկեղեցու բակում հարսանիք՝ «գողական» երաժշտությա՞մբ, ենթամշակույթի դեմ պայքարող Փաշինյանն ու իր քահանան
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Չարած աշխատանքը ԱԲ-ով «փակելու» մասին