ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի պայթյունից։
Նշվում է, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։49-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով՝ վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել էին, որ պատահարի հետևանքով կա մեկ զոհ։
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ տուժածներից չորսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Մեկ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրան այս պահին վիրահատում են։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզում են։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում։
Բաց մի թողեք
26-ամյա աղջիկը բենզինով լցված տարայով մտել է հայտնի «88» սուպերմարկետ և սպառնացել, որ կայրի․ Լուսանկար
4 տարի անց Հայկ Մանուկյանին տրվեց վերջին հրաժեշտը՝ իր իսկ ծննդյան օրը. Լուսանկար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի