Չոբանքյարա անունով հայտնի «Արմավիր» ՔԿՀ-ի մի քանի կալանավորներ հացադուլ են անում։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցեց, որ այս պահին հացադուլավորները 4-ն են․
Հրապարակ թերթը գրել է․ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 9-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։ Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 9-ից, մյուսը՝ սեպտեմբերի 6-ից։ Նրանք անհամաձայնություն ունեն իրենց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի առնչությամբ:
Դատապարտյալներից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 16-ից, պատճառն այն է, որ թույլ չի տրվել նրա տեղափոխումը մասնավոր բժշկական կենտրոն առանց հատուկ ցուցման առկայության։ Մյուս դատապարտյալը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 5-ից, պատճառը` ցանկանում է տեղափոխվել ավելի ցածր անվտանգային գոտի։
Հացադուլ հայտարարածների հետ պարբերաբար տարվում են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի բացասական հետևանքների, իրենց կողմից ներկայացված հարցերը համապատասխան իրավական ընթացակարգերով լուծելու վերաբերյալ։
Նշված ազատազրկված անձինք քրեակատարողական հիմնարկին որևէ դիմում` ուղղված այլ մարմնի, չեն ներկայացրել։ Դիմումներ ներկայացնելու դեպքում քրեակատարողական հիմնարկը դրանք կուղարկի համապատասխան մարմիններին»։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ