Երևան-Սևան ավտոճանապարհի` ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի` Աբովյանի գայի պոստի մոտ ոստիկանական գործողություն է իրականացվում։
Ոստիկանները փորձում են բերման ենթարկել «Զովք» սուպերմարկետի աշխատակիցներին, որոնք այդ տեղում անհնազանդության ակցիա են իրականացնում։ Այս մասին մեզ հայտնեց «Զովքի» փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Նա ասաց, որ այդ տեղում, Վերին Պտղնիում ոստիկանների օգնությամբ փորձում են ճաղավանդակներ տեղադրել ճամփեզրին, առանց այդ հատվածում տեղակայված խանութների աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու։
«Մենք նրանց հարցնում ենք, որտեղ է գրված, որ դուք պետք է նման գործողություն իրականացնեք։ Բերեք մեզ որոշումը, բայց որոշումը չեն տրամադրում։ Ոստիկանների գործողությունները օրինական չեն։ Որոշում չկա, ասում են՝ չունենք։ Մեզ չեն ասում, թե որտեղ է սկսվում ու որտեղ է ավարտվելու այդ ճաղավանդակը, որ հասկանանք, մենք տուժում ենք, շահում ենք։ Նրանք ոչինչ չեն բացատրում, բեսպրեդել ձեւով։ Հրահրում են մեզ, փորձում են տանել բաժին, որովհետև մենք խաղաղ անհնազանդության ակցիա ենք իրականացնում, ձեռքերը վեր պարզած», – ասում է Ռաֆայել Խաչատրյանը։
Նրան քաշքշել են, ձեռքերը ոլորել են, փորձել են տանել բաժին։ Այս պահին Վերին Պտղնիում, «Զովքի» մոտ մի քանի տասնյակ ոստիկան է հավաքված։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում այդ օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում էին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ է որոշվել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ, իսկ դա առաջին հերթին խոչընդոտ է հանդիսանաու իրենց համար:
«Մի քանի օր է՝ ուզում ենք այդ պատասխանը ստանալ, բայց ոչ ոք հստակ ոչինչ չի ասում: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը արդեն հատուկ տեխնիկաներով ժամանել ու իր գործն է անում: Փակվում է նաև գյուղից դուրս եկող մարդկանց ճանապարհը, թե ոնց են էդ մարդիկ անցնելու, չգիտենք»:
Քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուկ և քաղաքացիները, որպես խաղաղ անհնազանդության ակցիա և բողոքի նշան, փակեցին ճանապարհը:
Այս պահին իրավիճակը լարված է, իսկ բնակիչներն ու ակցիայի մասնակիցներն ասում էին.
«Մենք պարզապես ուզում ենք հստակ իմանալ՝ ինչից ելնելով է որոշվել, որ այդ հատվածն էլ սարքեն Փարաքարի ճանապարհի նման»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս հատվածում վերջին ամիսներին այնքան շատ խցանումներ են տեղի ունեցել, ու պատճառը ոչ թե ավտովթարներն են եղել, այլ «Զովք» սուպերմարկետի այցելուների պատճառով, մարդիկ գալիս են այդտեղ գնումներ կատարելու, ավտոմեքենաները որտեղ ուզում, ինչպես ուզում՝ կայանում են, և ստեղծում են արհեստական խցանում. նույնիսկ եղել են դեպքեր, երբ շտապօգնության մեքենաները բուժառուին տեղափոխելիս են եղել ու հայտնվել են խցանման մեջ:
Այն, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը ուզում է խնդիրը լուծել, լավ է, սակայն հաշվի չի առնում այդ հատվածում օբյեկտների աշխատակիցների ու բնակիչների կարծիքը:
Բաց մի թողեք
Խոշոր վթար Տերյան փողոցում. բախվել են «BMW»-ն, «Mercedes-Benz»-ը, «Suzuki»-ն, «Nissan»-ը, «Toyota»-ն, վիրավnրներ կան. Լուսանկար
Որն է զանգվածային խափանումների պատճառը. Telegram-ի պարզաբանումը
«Kia»-ի ոչ սթափ վարորդը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ Լուսանկար