Meta ընկերությունը, որին են պատկանում է Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, որոշել է իր հարթակներում արգելափակել ռուսական պետականկառույցների՝ RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» հոլդինգի օգտահաշիվները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
«Մանրակրկիտ քննարկումից հետո մենք որոշել ենք ընդլայնել մեր միջոցները ընդդեմ ռուսական պետական լրատվամիջոցների։ «Ռոսիա սեգոդնյա»-ին, RT-ին և նրանց հետ կապված այլ կազմակերպությունների արգելվում է օգտագործել մեր հարթակներն ամբողջ աշխարհում՝ արտերկրյա միջամտության փորձերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանում է The Guardian-ը, արգելափակումն ամբողջությամբ պետք է գործարկվի մի քանի օրվա ընթացքում։






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․