Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեն սպանվել է Թբիլիսիի իր տանը։
Ըստ լրատվամիջոցների՝ մարդասպանը նրա ընկերն է։ Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը. Ներքին գործերի նախարարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։ Սպանությունը տեղի է ունեցել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքի ընդունման ֆոնին։
Կեսարիա Աբրամիձեն ծնվել է 1987 թվականի օգոստոսի 18-ին։ 2014 թվականին նա հայտարարեց, որ սեռափոխության վիրահատություն է տարել։
2018 թվականին նա նույնիսկ ներկայացրել է Վրաստանը Իսպանիայում անցկացված Miss trans star գեղեցկության միջազգային մրցույթում։
Բաց մի թողեք
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին
ԱԹՍ-ները մխրճվել են 37 հարկանի շենքի մեջ․ ՌԴ օդային տարածքում. Լուսանկար
Վրաստան-ԵՄ հարաբերությունները պատմական ամենացածր մակարդակի վրա են. Վրաստանում ԵՄ դեսպան