19 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Ռուսաստանի չորս տարածաշրջանների և Սև ծովի օդային տարածքում։
Թաթարստանում ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք Երևանի ժամանակով 8:50-ի սահմաններում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Կազանում անօդաչու թռչող սարքը մխրճվել է 37 հարկանի շենքի մեջ, հայտնել են ականատեսները։ Հրդեհ է սկսվել, գրել են ԶԼՄ-ները։
Եւս մեկ անօդաչու թռչող սարք է հարվածել Կազանի 37-հարկանի շենքին։ Հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։
Նախնական վնասվել են 15 հարկերի բնակարաններ։ Ականատեսները հայտնել են երրորդ պայթյունի մասին։
REN TV-ի կադրերը ցույց են տալիս անօդաչու թռչող սարքերը, որոնք թռչում են դեպի Կազանի բնակելի շենքեր
Քաղաքի Սովետսկի, Կիրովսկի և Պրիվոլժսկի շրջաններում անօդաչու թռչող սարքեր են ֆիքսվել։


Բաց մի թողեք
Դանիան, Գերմանիան, ԵՄ-ի այլ անդամներ պատրաստվում են արտաքսել միգրանտներին երրորդ երկրներ
Մոլդովա – Ռուսաստան առճակատումը նոր թափ է ստանում
Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակը պատճառ է դառնում, որ այդ հիմար պատերազմը չավարտվի. Թրամփ