Հայաստանի անկախության օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են հոկտեմբերի 4-5-ին Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։
«Հրապարակը» գրում է․ Անցած շաբաթ էլ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելեց Հայաստան, եղավ Եղեռնի հուշահամալիրում, ծաղկեպսակ խոնարհեց: Ապա Արարատ Միրզոյանի հետ այցելեց Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Սեժուրնեի՝ Հայաստան այցն ու Փաշինյանի հրավերը տպավորություն են ստեղծում, որ Մակրոնը չի գալու Հայաստան։
Հիշեցնենք, որ 2021 թ․ հունիսի 1-ին, այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Փարիզում հյուրընկալվելով Մակրոնին, հայտարարել էր, որ 21-ի աշնանը նրան «սպասում է Երեւանում»:
Սակայն այցը չկայացավ: Վերջերս լուրեր տարածվեցին, որ սեպտեմբերի 21-ին է այցելելու, իշխանական քարոզչամեքենան փորձեց դա ներկայացնել որպես Մակրոնի աջակցություն ՀՀ իշխանություններին։ Անգամ Ֆրանսիայի հրապարակում բարեկարգման աշխատանքներ էին ընթանում։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները