22/12/2024

Մոսկվայի դատարանը Արմեն Արամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը. Լուսանկար

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանի որոշմամբ DOXA ամսագրի հիմադիր Արմեն Վարդանի Արամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով, հայտնում է Риа Новости-ն։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 205.2 (ահաբեկչության կոչեր, ահաբեկչության քարոզչություն կամ արդարացում) և 207.3 (ՌԴ Զինված ուժերի մասին կեղծ տեղեկատվության տարածում) հոդվածներով:

Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայի դատարանը Արմեն Արամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը