«Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության դարաշրջանում բռնապետական երկրին բնորոշ կերպով քաղաքական հալածանքների են ենթարկվում ոչ միայն «չհնազանդվողները» կամ ՔՊ կարծիքը չկիսողները, այլեւ նրանց ազգականները:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է գործընթացի մի ժամանակագրություն, որի հետեւությունները զուգադիպություն դժվար է համարել:
Փաստորեն, բացի «Սերժ Սարգսյանի եւ այլոց» դեմ հարուցված դատական գործը քննող դատավոր Վահե Միսակյանից, պատժամիջոցների է արժանացել նաեւ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը։ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը հրապարակելու ճիշտ նույն օրը` 2024 թվականի մայիսի 31-ին, պաշտոնից ազատվել է նրա հարկային տեսչության պետ հայրը` Աղվան Ենոքյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս երկար տարիներ է թոշակառու էր եւ զբաղեցնում էր Արագածոտնի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ նրա տարիքը ոչ ոքի չէր անհանգստացնում։ Այժմ Աղվան Ենոքյանը իջեցվել է բաժնի պետի տեղակալի հաստիքի։
Ինչպես տեսնում եք՝ Ստալինը թեեւ մահացած է, բայց ստալինիզմը ողջ է Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական երկրում»:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հերքում է տարածել։
«Հերքում. դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով
«Ժողովուրդ» օրաթերթում այսօր հրապարակված և «Մամուլի տեսություն» խորագրով լրատվական կայքերում տարածված «Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաև պետական մեղադրողը» վերտառությամբ հրապակման մեջ տեղ գտած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով և դատարանում այս գործով հանդես չի եկել որպես մեղադրող դատախազ: Հետևապես, «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե «պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը…», սխալ է»:
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում